Բաժին. Ֆինանսական

ՎՏԲ-Հայաստան. «Տոկոսները սկզբում»` նոր ակցիա ավանդների վերաբերյալ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ապրիլի 17-ից հուլիսի 30-ը հայտարարում է նոր ակցիա ավանդների վերաբերյալ «Տոկոսները սկզբում»: Ակցիայի շրջանակներում բոլոր հաճախորդներին, որոնք կբացեն ՀՀ դրամով ավանդ «ՎՏԲ-Հեռանկար+» նվազագույնը 100 000 դրամով, տոկոսները կվճարվեն ավանդի բացման պահին: Այն կարելի է բացել 180 կամ 365 օրով տարեկան առավելագույնը 12.5% տոկոսադրույքով:

Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդ բացած բոլոր հաճախորդները կարող են ստանալ VISA միջազգային վճարային համակարգի պլաստիկ քարտ, ինչպես նաև վարկ/վարկային գիծ ավանդի գումարի 100% ապահովմամբ:

Ավանդը կարող են բացել ֆիզիկական անձինք ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտները ՀՀ դրամով:

Առավել մանրամասն տեղեկություն ավանդի բացման և հայտարարված ակցիայի մասին կարելի է ստանալ բանկի կայքում` www.vtb.am կամ զանգահարելով 87-87 միասնական տեղեկատվական ծառայություն:

Բացի «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդից ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև «ՎՏԲ-Դրամային», «ՎՏԲ-Փոխարկելի», «ՎՏԲ-Սոցիալական», «ՎՏԲ-Նպատակային», «ՎՏԲ-Մանկություն» ավանդներ: Բանկը նաև առաջարկում է դրամով բացվող ավանդների համար հայկական շուկայում լավագույն տոկոսադրույքը` 14.75%:

Share