Բաժին. Ֆինանսական

Անելիք բանկը բոլոր մասնաճյուղերում գործարկել է «մեկ պատուհանի» մեխանիզմը

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումը կիրականացվի «մեկ պատուհանի» սկզբունքով, ինչը հնարավորություն կտա առավել բարձրացնելու սպասարկման որակը եւ մասնաճյուղերի աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ: Դրա շնորհիվ, Բանկի մասնաճյուղերում ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպումը, դրամական փոխանցումները կամ կոմունալ վճարումները կարելի է կատարել դիմելով Բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Սա հնարավորություն կտա  Բանկի հաճախորդներին խնայել իրենց ժամանակը, իսկ սպասարկվելը` առավել հաճելի: Արդյունքում մի քանի անգամ կավելանա հաճախորդների սպասարկման արագությունը եւ կբարձրանա մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը:

«Բանկային համակարգում և, ընդհանրապես, բիզնեսում շատ կարևոր է սպասարկման արագությունը և հաճախորդի ժամանակի խնայումը: Այս նպատակով Բանկն անցել է «մեկ պատուհանի» սկզբունքի, որի շնորհիվ հաճախորդներն այլևս կարիք չունեն մեկ գործարքի համար տարբեր բաժիններ դիմել: «Մեկ պատուհանի» սկզբունքով են աշխատելու նաև առաջիկայում բացվող մեր մյուս մասնաճյուղերը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Share