Բաժին. Ֆինանսական

Պավել Դուրովն ազատվել է Vkontakte-ի տնօրենի պաշտոնից և լքել Ռուսաստանը

Vkontakte-ի հիմնադիր և տնօրեն Պավել Դուրովը վերջիվերջո ազատվել է ցանցի գործադիր տնօրենի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Դուրով ազատման հետ կապված տարբեր լուրեր էին շրջանառվում: Սկզբում լուրեր տարածվեցին, որ ապրիլի 1-ին նա ազատվել է իր պաշտոնից, հետո դրանք հետքվեցին` ներկայացվելով որպես ապրիլմեկյան կատակ: Այնուհետտեղեկություններ եղան, որ Դուրովը աշխատանից ազատման դիմում է ներկայացրել դեռևս մարտի 23-ին:

Ամեն դեպքում, արդեն փաստ է, որ Դուրովն այլևս չի գլխավորում Ռուսական «Facebook»-ը: Դուրովը, ով այժմ գտնվում է Ռուսաստանից դուրս, այս կապակցությամբ հայտարարել է, որ այժմ Ռուսաստանն այն տեղը չէ, որտեղ հնարավոր է Ինտերնետային նախագիծ աճեցնել, և նա չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան: Իր հետագա պլանների մասին խոսելիս, Դուրովը նշել է, որ այժմ նա ցանկանում է մոբայլ սոցիալական ցանց ստեղծել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Դուրովը գործարկեց Telegram մոբայլ հաղարդագրությունների հարթակը, որի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այտեղ գրված հաղորդագրությունները չեն արխիվացվում և դրանք ամբողջովին գաղտնի են:

Share