Բաժին. Ֆինանսական

ՎՏԲ-Հայաստան. օվերդրաֆտ ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ունիվերսալ վարկային կազմակերպություններին (ՈՒՎԿ) օվերդրաֆտ` ընթացիկ հաշվի համալրման հարմար միջոց սեփական միջոցների պակասի դեպքում: Պրոդուկտից կարող են օգտվել ՈՒՎԿ-ները, որոնք ՀՀ տարածքում գործունեություն են ծավալում 12 օրացույցային ամսից ոչ պակաս:

Օվերդրաֆտը տրամադրվում է ՈՒՎԿ-ների`ընթացիկ անհետաձգելի դրամական միջոցների պահանջների օպերատիվ ապահովման նպատակով, եթե դրանք ընթացիկ հաշվի վրա բացակայում են կամ բավարար չեն:

Օվերդրաֆտը տրամադրվում է ՈՒՎԿ գործունեության վերլուծության հիման վրա ՀՀ դրամով կամ արտարժույթով 1 տարի ժամկետով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից առաջարկվող նոր օվերդրաֆտը լավ պայմաններ է ստեղծում ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար: Մենք նպատակ ունենք ավելացնելու և պահպանելու ներգրավված միջոցների ծավալը պահանջված վարկային շրջանառության հաշվին և ընդլայնելու Բանկի մասնաբաժինը ֆինանսական հատվածի սպասարկման ոլորտում: Վստահ եմ, որ այս աջակցությունը նոր խթան կլինի վարկային շուկայի զարգացման համար»:

Share