Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. կասեցվել է «ԷՌԱ ԼԱՅՆ» ՍՊԸ գրավատան լիցենզիան

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ աբնկի նախագահի ապրիլի 25-ի թիվ 1/368Ա որոշմամբ 6 ամսով կասեցվել է «ԷՌԱ ԼԱՅՆ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե220 լիցենզիայի գործողությունը: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել  միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:

Share