Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ 16/04/14

Ապրիլի 22-26-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,960,849 ԱՄՆ դոլար 413.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 101,829,488 ԱՄՆ դոլար 414.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 1,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.71 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,760,012 EUR 570.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12,990,323 EUR 573.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 837,552,766 ՌԴ ռուբլի 11.50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 104,369,966 ՌԴ ռուբլի 11.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլ 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 66.1 մլն ԱՄՆ դոլար: 

Share