Բաժին. Ֆինանսական

ԿԲ-ն երեք նոր հուշադրամ է թողարկել

Հովհաննես Շիրազ – 100 հուշադրամ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Մեծ Մասիսը, Հովհաննես Շիրազի ստորագրությունը և նրա «Կտակ» բանաստեղծությունից տողեր: Ներքևում` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2014» և «10000 դրամ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հովհաննես Շիրազի դիմաքանդակը, ձախ կողմում եզրագծով «ՇԻՐԱԶ 1914 1984» մակագրություններն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը` 10 000 դրամ
Մետաղը և հարգը` ոսկի, 9000
Տրամագիծը` 22,0 մմ
Քաշը` 8,6 գ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` ատամնավոր
Տպաքանակը` 500 հատ

Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես), Էդուարդ Կուրղինյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Ոսկան Երևանցի – 400 հուշադրամ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ոսկան Երևանցու  ծննդյան 400-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Շարակնոցից» մի էջ և հայերեն լեզվով առաջին «Աստվածաշունչը» արծաթյա կազմով: «Աստվածաշնչից» վերև` թողարկման տարեթիվն է՝ «2014»: Ներքևում՝ անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսի ձախ մասում պատկերված է Ոսկան Երևանցին` Երվանդ Քոչարի գրաֆիկական աշխատանքը, իսկ աջում` «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ 400 ամյակ» և «VOSKAN YEREVANTSI» մակագրությունները:
 
Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը` 1000 դրամ
Մետաղը և հարգը` արծաթ, 9250
Տրամագիծը` 40,0 մմ
Քաշը` 33,6 գ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` ատամնավոր
Տպաքանակը` 500 հատ

Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Էդուարդ Իսաբեկյան – 100 հուշադրամ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է  Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է «Պատանի Դավիթը» կտավից դրվագ, ներքևում՝ անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», իսկ աջ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2014» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Էդուարդ Իսաբեկյանի ինքնադիմանկարը, ներկապնակի ներկեր, իսկ ներքևում՝ «Eduard Isabekyan», «1914-2007 Էդուարդ Իսաբեկյան» մակագրություններն են:
 
Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը` 100 դրամ
Մետաղը և հարգը` արծաթ, 9250
Քաշը` 28,28 գ
Չափը` 28,0×40,0 մմ
Որակը` լավացված
Դրամաշուրթը` հարթ
Տպաքանակը` 500 հատ

Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:   

Share