Բաժին. Ֆինանսական

Անելիք բանկ. նոր քարտային վարկատեսակ` «Արագ Պլյուս»

«Անելիք Բանկ» ՓԲԸ` հարազատ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, մշակել է ևս մեկ մատչելի բանկային պրոդուկտ իր ֆիզիկական անձ հաճախորդների համար: «Արագ Պլյուս» վարկատեսակից կարող են օգտվել բոլոր այն ֆիզիկական անձիք, ովքեր ունեն կայուն եկամուտներ: Այս վարկատեսակի դեպքում չի պահանջվի գրավային ապահովություն, իսկ առավելագույն գումարը կազմում է 8,000 ԱՄՆ դոլար:
« «Անելիք Բանկը» որդեգրել է արագ և որակյալ սպասարկման քաղաքականություն: Մեզ համար առաջնահերթ խնդիրներից է հաճախորդներին այնպիսի պրոդուկտների առաջարկումը, որոնք կլինեն հնարավորինս մատչելի և պարզ: Ներդրված «Արագ Պլյուս» վարկատեսակի մատչելի պայմանների, վարկի տրամադրման արագության ու ճկունության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան արագ լուծել իրենց ընթացիկ ֆինանսական խնդիրները: Տվյալ վարկատեսակով Բանկն առավել կմոտենա իր հաճախորդին: Վստահ եմ, որ օգտվելով տվյալ վարկատեսակից, հաճախորդները հնարավորություն կունենան գնահատել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում սպասարկվելու առավելությունը և հետագայում կօգտվեն Բանկի կողմից մատուցվող այլ ծառայություններից»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

Նշենք նաև, որ «Արագ Պլյուս» վարկատեսակը տրամադրվում է VISA CLASSIC կամ  MASTERCARD STANDARD միջազգային վճարահաշվարկային քարտերով, որոնցով քարտապանները հնարավորություն ունեն անկանխիկ գնումներ կատարելիս ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 500 խանութներում և սպասարկման կետերում:

Share