Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 30/04/14

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.49 դրամով և կազմել 413.59 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.89 դրամով և կազմել 571.71 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 11.57 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.99 դրամով և կազմել 695.37 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 3.84 դրամով և կազմել 17256.47 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.28 դրամով և կազմել 257.04 դրամ: Պլատինի գինը նվազել է 30.69 դրամով և կազմել 18935.25 դրամ:

Share