Բաժին. Ֆինանսական

Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 2.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրված մոլիբդենի խտանյութի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.1%-ով և կազմել 2 786 տոննա:

Միևնույն ժամանակ Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալները նվազել են 6.2%-ով և կազմել 2 557 տոննա:

Share