Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.51%-ով և կազմել 1288.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.53%-ով և կազմել 19.34 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.60%-ով և կազմել 1434.80 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):