Բաժին. Ֆինանսական

Արժույթի համաշխարհային շուկայում Deutsche Bank-ը իր առաջատարի դիրքը զիջել է Citigroup-ին

Deutsche Bank-ը զիջել է իր առաջատարի դիրքը և այլևս չի համարվում ֆինանսական շուկայում արժույթի առք և վաճառք իրականացվող խոշորագույն կազմակերպությունը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով Euromoney Institutional Investor-ի տվյալներին: Նշենք, որ Deutsche Bank-ը վերջին ինը տարում գլխավորել է արժույթի առք և վաճառք իրականացվող աշխարհի խոշորագույն կազմակերպությունների վարկանիշը:

2013 թվականի արդյունքներով վարկանիշի առաջին հորիզոնականում հայտնվել է Citigroup-ը, որը 2013 թվականի արդյունքներով արժույթի առք և վաճառքի գործառնությունների համաշխարհային շուկայում ապահովել է 16,04% մասնաբաժին: Deutsche Bank-ի մասնաբաժինը կազմել է 15,67%: Վարկանիշի երրորդ հորիզոնականում հայտնվել է Barclays-ը՝ 10,91% մասնաբաժնով: Առաջին հնգյակը եզրափակում են UBS-ն և HSBC-ն՝ համապատասխանաբար 10,88% և 7.12% շուկայական մասնաբաժիննով:

Share