Բաժին. Ֆինանսական

Մայիսի 19-ին կկայանա աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

2014թ. մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման» հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգում`

1. «ԱՈՒԴԻՏ-ՍԹԱՐ» ՍՊԸ-ում (այսուհետ` ՍՊԸ) իրականացված ստուգման արդյունքում 02.04.2014 թ. կազմված թիվ 1 ակտում արձանագրված խախտումների հիման վրա ՍՊԸ-ի նկատմամբ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ սահմանված պահանջը խախտելու համար 2.000.000 (երկու միլիոն) դրամի չափով, Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամի չափով և Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով սահմանված պահանջը խախտելու համար 900.000 (ինը հարյուր հազար) դրամի չափով տուգանք կիրառելու վերաբերյալ հարցը: Միաժամանակ, ՍՊԸ-ի կողմից տրամադրված աուդիտորական եզրակացությունները Օրենքի 15-րդ հոդված 2-րդ մասով լիազորված մարմնի որոշմամբ ոչ հավաստի ճանաչվելու դեպքում Օրենքի 28-րդ հոդված 1-ին մասի «ա» կետի համաձայն ՍՊԸ-ի աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 015 լիցենզիայի գործողության դադարեցման հարցը:

2. «ԱՈՒԴԻՏ-ՍԹԱՐ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում 02.04.2014 թ. կազմված թիվ 1 ակտում արձանագրված խախտումների հիման վրա աուդիտոր Արմեն Մելքոնյանի աուդիտորի որակավորման վկայականի (տրված` 27.11.2008 թ. թիվ 051) գործողությունը «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի համաձայն դադարեցնելու համար հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործը:

3. «ԱՈՒԴԻՏ-ՍԹԱՐ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում 02.04.2014 թ. կազմված թիվ 1 ակտում արձանագրված խախտումների հիման վրա աուդիտոր Ղուկաս Մուշեղյանի աուդիտորի որակավորման վկայականի (տրված` 09.09.2013 թ. թիվ 300) գործողությունը «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի համաձայն դադարեցնելու համար հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործը:

4. «ԱՈՒԴԻՏ-ՍԹԱՐ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում 02.04.2014 թ. կազմված թիվ 1 ակտում արձանագրված խախտումների հիման վրա աուդիտոր Վրեժ Մխիթարյանի աուդիտորի որակավորման վկայականի (տրված` 18.06.2009թ. թիվ 084) գործողությունը «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի համաձայն դադարեցնելու համար հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործը:

5. «ԱՈՒԴԻՏ-ՍԹԱՐ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում 02.04.2014 թ. կազմված թիվ 1 ակտում արձանագրված խախտումների հիման վրա աուդիտոր Նաիրա Մխիթարյանի աուդիտորի որակավորման վկայականի (տրված` 17.02.2012 թ. թիվ 242) գործողությունը «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 24.1 հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերի համաձայն դադարեցնելու համար հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործը:

Share