Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Արմավիրում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը նվիրված ցուցահանդես

Արմավիրում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Արմավիրի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը:

Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 18-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:

Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում և Հրազդանում:

Share