Բաժին. Ֆինանսական

Բանկերը փոքր-ինչ ավելացրել են հիփոթեքային վարկավորման ծավալները

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 145,13 մլրդ ՀՀ դրամ: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը աճել է 1,4%-ով: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:

Բանկերի վարկերի համախառն ծավալում հիփոթեքային վարկերի տեսակարար կշիռը կազմել է մոտ 8%:

Նշենք, որ հայաստանյան բանկերը անշարժ գույքի ձեռքբերման և անշարժ գույքի վերանորոգման համար հիփոթեքային վարկերը տրամադրում են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:

Share