Բաժին. Ֆինանսական

Առաջին եռամսյակում Հայաստանում թթվասերի արտադրության ծավալները կրճատվել են 21.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում կաթի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 6.6%-ով և կազմել 86.4 մլն լիտր:

Միևնույն ժամանակ մածունի արտադրության ծավալները նվազել են 9.1%-ով և կազմել 776.1 տոննա: Թթվասերի արտադրության ծավալները նվազել են 21.7%-ով և  կազմել 675.2 տոննա: Կաթնաշոռի արտադրության ծավալները նվազել են 3.1%-ով և կազմել 200.2 տոննա, իսկ պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են 0.7%-ով և կազմել 424 200 լիտր:

Share