Բաժին. Ֆինանսական

Անելիք Բանկը միացել է «Տանդեմ Տրանսֆերս» վճարային համակարգին

«Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդներին նոր հնարավորություններ և առավել հարմար ծառայություններ մատուցելու նպատակով ընդլայնել է դրամական փոխանցումների համակարգի ցանկը` համագործակցելով «Տանդեմ Տրանսֆերս»  վճարային համակարգի հետ: Տվյալ համակարգը  հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց արագ, առանց հաշիվ բացելու ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ ինչպես մերձավոր ու հեռավոր արտասահման, այնպես էլ փոխանցումներ իրականացնել Հայաստանի տարածքում:

Տվյալ համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:

« «Անելիք Բանկ» ՓԲԸ մշտապես կարևորել է իր կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը և իր հաճախորդներին առաջարկում է տարբեր պրոդուկտների մի քանի տարբերակներ` նրանց տալով ընտրության լայն հնարավորություն: Նոր ներդրված «Տանդեմ Տրանսֆերս» վճարային համակարգը թույլ է տալիս դրամական փոխանցումներ իրականացնել շատ արագ` հաշված րոպեների ընթացքում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

Նշենք նաև, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաև MONEYGRAM, ANELIK, INTELEXPRESS դրամական փոխանցումների համակարգերով:

Share