Բաժին. Ֆինանսական

Մայիսի 29-ին կկայանա Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը

2014թ. մայիսի 29-ին` ժամը 14:30-ին , ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման» հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգում`

1. «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի (այսուհետ` ՓԲԸ) կողմից «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված պահանջը խախտելու համար ՓԲԸ-ի նկատմամբ Օրենքի 31.3-րդ հոդված 2-րդ մասի «գ» կետով սահմանված պատասխանատվության միջոցը (200.000 (երկու հարյուր հազար) դրամի չափով տուգանք) կիրառելու վերաբերյալ հարցը:

2. «ՊՐՈՖԻԿՈՆ ԱՈՒԴԻՏ» ՍՊԸ-ի (այսուհետ` ՍՊԸ) կողմից «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի պահանջը խախտելու համար ՍՊԸ-ի նկատմամբ Օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված պատասխանատվության միջոցի (200. 000 (երկուր հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանք) կիրառման հարցը` հաշվի առնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարի 04.06.2013թ. թիվ 458-Ա հրամանով ՍՊԸ-ի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է նախազգուշացում պատասխանատվության միջոցը:

Share