Բաժին. Ֆինանսական

Գրանցվել է դրամով վարկավորման տոկոսադրույքների աճ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հայաստանյան ֆինանսական շուկայում նկատվել է դրամով վարկավորման տոկոսադրույքների աճ՝ պայմանավորված վարկավորման ընդհանուր ծավալում սպառողական վարկերի տեսակարար կշռի ավելացմամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից՝ հաշվետու եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, դրամով վարկավորման տոկոսադրույքների միջին մակարդակը աճել է 0.9 տոկոսային կետով և կազմել 19.3%: Վարկավորման ծավալների աճը եռամսյակի  ընթացքում կազմել է 2.6%:

Միևնույն ժամանակ, արտարժույթով վարկավորման տոկոսադրույքները հաշվետու եռամսյակում գրեթե անփոփոխ են մնացել և կազմել են 11.6%: Արտարժույթով տրամադրված վարկերի ծավալների աճը կազմել է 3.2%:

Share