Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ 31/05/14

Մայիսի 26-31-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 136,248,358 ԱՄՆ դոլար 412.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 145,592,081 ԱՄՆ դոլար 413.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
 
EUR` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,918,861 EUR 560.82 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 14,389,629 EUR 565.25 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
 
RUB` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 846,487,868 ՌԴ ռուբլի 11.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 121,834,560 ՌԴ ռուբլի 12.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
 
Մայիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.5 մլն ԱՄՆ դոլար: 

Share