Բաժին. Ֆինանսական

Հայբիզնեսբանկը ներդրել է սպասարկման «մեկ պատուհան» սկզբունքը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը, նախաձեռնել է «մեկ պատուհան» սկզբունքով սպասարկման գործընթաց. ցանկացած հաճախորդ, մոտենալով Բանկի սպասարկող աշխատակցին, կարող է նույն պատուհանում կատարել մինչև 400,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով գումարի չափով հետևյալ գործարքները՝

– հաշիվների բացում և սպասարկում,

– ժամկետային ավանդների ձևակերպում,

– դրամական փոխանցումների իրականացում և ստացում,

– կոմունալ և այլ վճարումներ,

– տարադրամի փոխանակում,

– վարկային պարտավորությունների ընթացիկ մարումներ:

«Մեկ պատուհան» սկզբունքով սպասարկումը խթանում է հաճախոդի ժամանակի խնայումը, ինչպես նաև սպասարկման որակի բարելավումը:

Այս պահին նշված եղանակով հաճախորդները կարող են սպասարկվել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ հետևյալ մասնաճյուղերում՝

· ՄԱԼԱԹԻԱ մասնաճյուղ (ք. Երևան, Արա Սարգսյան 19),

· ԿԻԵՎՅԱՆ մասնաճյուղ (ք. Երևան, Կիևյան 11Ա շենք, թիվ 64),

· ԽՈՐԵՆԱՑԻ մասնաճյուղ (ք. Երևան, Եր. Քոչար 24/1):

Մոտ ապագայում մեկ պատուհանով սպասարկումից հաճախորդները կարող են օգտվել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Երևանում գտնվող մյուս մասնաճյուղերում, ինչպես նաև մարզերի և ԼՂՀ մասնաճյուղերում, ընդ որում՝ մեկ սպասարկողի մոտ կատարվող գործարք(ներ)ի առավելագույն գումարը կարող է փոփոխված լինել:

Share