Բաժին. Ֆինանսական

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է AVERS դրամական փոխանցումների համակարգի «Հեռանկարային գործընկեր» սերտիֆիկատի

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է AVERS դրամական փոխանցումների համակարգի «Հեռանկարային գործընկեր» սերտիֆիկատի: Սերտիֆիկատի հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2014թ. Մայիսի 30-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացված «Դրամական փոխանցումների շուկաներ, բանկային մետաղադրամներ և մետաղներ» միջազգային 6-րդ կոնֆերանսի ժամանակ:

«Սերտիֆիկատի շնորհումն ազդարարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի և AVERS համակարգի համագործակցության սկիզբը: Ես վստահ եմ, որ մեր Բանկի և AVERS-ի միջև կձևավորվի երկարատև և սերտ համագործակցություն և այս համակարգը «Անելիք Բանկ»-ի դրամական փոխանցումների ցանկի մեջ կունենա իր կայուն տեղը:  Իսկ մեր հաճախորդները AVERS-ի միջոցով հնարավորություն կունենան արագ և հարմարավետ պայմաններվ ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ դեպի աշխարհի տարբեր երկրներ»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

Նշենք նաև, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաև MONEYGRAM, ANELIK, INTELEXPRESS և Tandem դրամական փոխանցումների համակարգերով:

Share