Բաժին. Ֆինանսական

Յունիբանկ. Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի քանակն աճել է 70%-ով

2013թ.-ի արդյունքներով Յունիբանկի սպառողական վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով և  կազմել է 51.3 մլրդ դրամ: Քանակային արտահայտությամբ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն աճել են 70%-ով և կազմել ավելի քան 115 000: Նման աճը պայմանավորված է  հաճախորդների սպասարկման նոր մոտեցման շնորհիվ: Այսօր ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է ընդամենը մեկ րոպեում: Ընդ որում, վարկերի ձևակերպումը հնարավոր է ինչպես բանկի 46 մասնաճյուղերում, այնպես էլ` բանկի հետ համագործակցող առևտրային կետերում: Միայն 2013թ.-ին Յունիբանկը բացառիկ համագործակցության պայմանագրեր է կնքել 203 կազմակերպության հետ և հնարավորություն ստացել իր ծառայությունները ներկայացնել ավելի քան 500 վաճառասրահներում: Մասնավորապես, բացվել են 19 նոր պրոմո-կետեր` դրանց ընդհանուր քանակը հասցնելով 50-ի: Նշենք նաև, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաև օնլայն` առանց բանկ հաճախելու:

Յունիբանկը կշարունակի սպառողական վարկավորման գործընթացի պարզեցման և  ավտոմատացման գործընթացը, ինչպես նաև նոր վարկատեսակների մշակումը` հասարակության պահանջմունքներին համապատասխան: Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը “Օրանժ Արմենիա” ընկերության և “ՎԵԳԱ”  խանութների ցանցի հետ իրականացվող ակցիաների նկատմամբ, Յունիբանկը երկարաձգել է դրանց գործողության ժամկետները մինչև այս տարվա հունիսի 30-ը: Հիշեցնենք, որ ակցիաների  շրջանակներում ապառիկ գնումներն իրականացվում են շահավետ պայմաններով, մասնավորապես վարկի ցածր տոկոսադրույքներով: “Օրանժ Արմենիա”-ի վաճառքի կետերում  ապրանքների  ձեռքբերման համար վարկի տոկոսադրույքը կազմում է 12% տարեկան, “ՎԵԳԱ” – ի դեպքում` 5% տարեկան:

Share