Բաժին. Ֆինանսական

Հայաստանյան 22 բանկերից շահույթով են աշխատում 15-ը

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ հայաստանյան ֆինանսական շուկայում գործող 22 բանկերից շահույթով են աշխատել 15-ը: Շահույթով աշխատող բանկերի համախառն շահույթը կազմել է շուրջ 10,64 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել էր շուրջ 38.2 մլրդ ՀՀ դրամ, ընդ որում` տարվա արդյունքներով շահույթով էր աշխատել 16 բանկ, իսկ վնասով` 6 բանկ:

Բանկերի եկամուտների կեսից ավելին կազմել են տոկոսային եկամուտները:

Share