Բաժին. Ֆինանսական

LME. Գունավոր մետաղների գներ 06/06/14

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.37%-ով և կազմել 1846.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 6771.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.78%-ով և կազմել 2100.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.08%-ով և կազմել 15079.37 դոլար, անագի գինն աճել է 0.13%-ով և կազմել 23280.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.53%-ով և կազմել 2086.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 0.16%-ով և կազմել 30750.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Share