Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է վարկավորման նոր առավելություններ

Ամերիաբանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման հատուկ արշավով, ինչը ՓՄՁ-ներին հնարավորություն կընձեռի օգտվել Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկավորման նոր առավելություններից:

«Բումերանգ» արշավի շրջանակներում հիանալի հնարավորություն կստանան այն վարկառու ՓՄՁ-ները, ովքեր իրենց վարկը այլ բանկերից կտեղափոխեն Ամերիաբանկ: Արդյունքում` տեղափոխվող վարկի գումարի 1%-ը Ամերիաբանկը կվերադարձնի վարկառուին, և վերջինս հնարավորություն կստանա այն տնօրինելու իր հայեցողությամբ: Ընդ որում, չի գանձվում վարկի տրամադրման համար որևէ վճար, և Բանկը հոգում է գույքի գնահատման, գրավադրման և պայմանագրերի նոտարական վավերացմանն առնչվող բոլոր ծախսերը:

Ներկայացված առաջարկից կարող են օգտվել բոլոր այն վարկառուները, որոնք ունեն  գույքով ապահովված բիզնես վարկ կամ վարկային գիծ (օվերդրաֆտ)` 10 մլն-100 մլն ՀՀ դրամի չափով, եթե առկա է այդ վարկերի պատշաճ սպասարկման առնվազն 3 ամսվա պատմություն: Արշավի շրջանակներում վարկերը տրամադրվում են նվազագույնը երեք տարի մարման ժամկետով:
Արշավն ուժի մեջ է մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը:

Share