Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. մրցանակներ են շնորհվել «Ուղևորություն Avers-ի հետ» ակցիայի հաղթողներին

Տեղի ունեցավ Կոնվերս Բանկի և Avers դրամական փոխանցումների համակարգի համատեղ «Ուղևորություն Avers-ի հետ» ակցիայի հանդիսավոր փակումը: Ամփոփվեցին ակցիայի արդյունքները և հաղթող ճանաչվեցին Կոնվերս Բանկի երեք հաճախորդները՝ Աղվան Մելքոնյանը, Վաղարշակ Գասպարյանն ու Արմեն Մաղաքյանը: Հաղթողները դեկտեմբերի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկի միջոցով Avers համակարգով առավել հաճախ իրականացրել և ստացել են դրամական փոխանցումներ: Երեք հաղթողներին Կոնվերս Բանկը շնորհեց ավիատոմսեր դեպի այն քաղաքներ, որտեղից հաղթողները ավելի շատ գումար են ստացել և  ուղարկել:

«Մեզ համար կարևոր է ամրապնդել բանկ-հաճախորդ կապը, այդ իսկ պատճառով Կոնվերս Բանկը կազմակերպեց «Ուղևորություն Avers-ի հետ» ակցիան: Մենք հաճախորդներին տրամադրում ենք ոչ միայն որակյալ բանկային ծառայություններ, այլ նաև հաճելի անակնկալներ՝ երկար և արդյունավետ համագործակցության արդյունքում», – նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Եվս 30 ակտիվ հաճախորդներից յուրաքանչյուրին շնորհվեց 30.000 ՀՀ դրամ` MasterCard Standard քարտերով:

Avers արագ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգի  շնորհիվ հնարավոր է առանց հաշվի բացման ցանկացած ծավալի դրամական փոխանցում կատարել աշխարհի 30 երկրներում:

Share