Բաժին. Ֆինանսական

Անելիք բանկը աշխատանքի է հրավիրում երիտասարդ մասնագետների

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիանալի հնարավորություն է ընձեռում տնտեսագիտական և ֆինանսական կրթություն ստացած, սակայն դեռ աշխատանքային փորձ չունեցող նորավարտ մասնագետներին իրենց կարիերան սկսել «Անելիք Բանկ»-ում:

Նորարարական մտածողության, հմտությունների ու կարողությունների տեր այն երիտասարադները, որոնք ունեն համապատասխան կրթություն, Բանկում հնարավորություն կունենան ոչ միայն ամրապնդել և խորացնել իրենց գիտելիքները, այլ նաև` գործնականում կիրառել դրանք` որպես Բանկային գործառնությունների և հաճախորդների սպասարկման մասնագետներ:

«Մենք ողջունում ենք երիտասարդ մասնագետների ցանկությունը` միանալ մեր թիմին և նրանց առաջարկում ենք մեզ հետ միասին կերտել իրենց աշխատանքային կենսագրությունը: Ի դեպ, Բանկի ներկայացուցիչները հունիսի 6-ին մասնակցել են ՀՊՏՀ բակում տեղի ունեցած Աշխատանքի տոնավաճառին, որի ընթացքում ուսանողներից և նորավարտ մասնագետներից հավաքագրվել են ավելի քան 300 ինքակենսագրականներ: Վստահ եմ, որ շուտով նրանցից մի քանիսը կհամալրեն մեր գործընկերների շարքերը»,- ասեց «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրական տվյալները freshgraduates@anelik.am էլ. փոստի հասցեին մինչև 30.06.2014թ.:

Share