Բաժին. Ֆինանսական

Հունվար-Ապրիլ ամիսներին Հայաստանում գորգագործության ծավալներն աճել են 3.2 անգամ

Հայաստանի Հանրապետության Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-ի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 12.3 տոննա գորգեր և գորգեղեն: Սույն ցուցանիշը 2013թ.-ի առաջին չորս ամիսների համար կազմել է 3.9 տոննա, հետևաբար Հայաստանում գորգերի արտադրության ծավալներն աճել են 3.2 անգամ:

Միևնույն ժամանակ բամբակյա գործվածքների արտադրության ծավալն աճել է 17%-ով և կազմել 5.5 տոննա, գուլպեղենի դեպքում արձանագրվել է նվազում 0.3%-ով, արտադրության ծավալները կազմել է 1712.1 հազար զույգ: Տիրկոտաժեղենի արտադրության ծավալները նվազել են 37.2%-ով և կազմել 367.7 հազար հատ:

Share