Բաժին. Ֆինանսական

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ

2014թ.-ի հունիսի 2-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ: Սույն կարգավիճակում ընկերությունը կսպասարկի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին` միջնորդելով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն համալրել է արդեն իսկ գործող 7 հաշվի օպերատորների ցանկը, որոնց թվում են «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ն և 6 բանկեր՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ,  “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ, «Կոնվերս Բանկ» ԲԲԸ, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:

Կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են նշված հաշվի օպերատորների և «Իմ հաշիվ» հավելվածի միջոցով կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները, մասնավորապես՝ ներկայացնել ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրության և այլ դիմումներ, ինչպես նաև ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ:

Կենսաթոշակային հաշվի օպերատորի կարգավիճակ կարող է ստանալ ՀՀ կառավարության 16 օգոստոսի 2012 թվականի N 1021-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող ցանկացած ընկերություն:

Կենսաթոշակային համակարգի Հաշվի օպերատորների ցանկը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև օպերատորների սպասարկման կետերի մասին տեղեկատվությունը հասանելի է www.nasdaqomx.am պաշտոնական կայքի «Կենսաթոշակային հաշվի օպերատորներ» բաժնում (http://nasdaqomx.am/am/pension_account_operators.htm):

Share