Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 18/06/14

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 18-ին, բորսայում կայացել է 3600000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.80 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 25 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 47050000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.25%, փակմանը` 6.25%, առավելագույնը` 6.25%, նվազագույնը` 6.25%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.2500%:

Share