Բաժին. Ֆինանսական

ՓՄՁ վարկավորման համար հայկական երկու բանկի տրամադրվեց 27 մլն դոլարի փոխառություն

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Երևանում կայացած տարեկան ժողովի շրջանակներում հիմնադրամը վարկային համաձայնագրեր է ստորագրել Արարատբանկի և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հետ:

EFSE-ն Հայաստանի ՓՄՁ ոլորտի վարկավորման նպատակով Արարատբանկին տրամադրել է 12 մլն դոլարի փոխառություն, իսկ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին` 15 մլն դոլար: Հիմնադրամի ներկայացուցիչը հրաժարվել է հայտնել այն տոկոսադրույքները, որոնցով փոխառությունները տրվել են հայկական բանկերին:

Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն իր հերթին նշել է, որ այս միջոցները հնարավորություն կտան բանկին 5 տարի ժամկետով և տարեկան 10-11% տոկոսադրույքով վարկեր տրամադրել Հայաստանի ՓՄՁ-ներին:

Share