Բաժին. Ֆինանսական

Բանկային հաշիվների վրա արգելանք կդրվի միայն պարտքի մասով, ոչ թե ամբողջությամբ

Այօր կայացած նստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի հստակեցնել հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու եւ արգելանքը վերացնելու ընթացակարգը եւ վերացնել լրացուցիչ խոչընդոտները բիզնես իրականացնելու տեսանկյունից:

Փոփոխությունները հիմնականում վերաբերում են նրան, որ այսուհետ արգելանք կդրվի բանկային հաշվի այն մասով որքան, որ կազմում է պարտավորությունը: Հիշեցնենք, որ նախկինում արգելանք էր դրվում հաշվի վրա ամբողջությամբ, ինչ էլ շատ հաճախ խնդիրներ էր առաջացնում:

Share