Բաժին. Ֆինանսական

ԿԲ-ն գրանցել է Հայբիզնեսբանկի Գավառ մասնաճյուղը

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի նախագահի հունիսի 18-ի որոշումով գրանցվել է  «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Գավառ» մասնաճյուղը:

Արթուր Ջավադյանի մեկ այլ որոշմամբ մինչև ս/թ հոկտեմբերի 1-ը կասեցվել է «Ռ.Ռ.Հ. ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 129 լիցենզիայի գործողությունը: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություներ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:

Share