Բաժին. Ֆինանսական

Ինեկոբանկ. Թեթև վարկեր. բիզնես-վարկը տեղափոխելով Ինեկոբանկ՝ ստացեք տոկոսային արձակուրդներ

Հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը բիզնես-վարկառուները, տեղափոխելով իրենց վարկերը Ինեկոբանկ, կարող են թեթևացնել իրենց վարկային բեռը՝ կրճատելով ամսական վճարումների չափը և ստանալով վարկավորման արդիական պայմաններ:

Եվ ամենակարևորը` մինչև հուլիսի 31-ը դիմելու դեպքում հաճախորդները կստանան տոկոսային արձակուրդ: Այսպիսով, հուլիս կամ օգոստոս ամսվա համար հաճախորդը կվճարի 0%, այսինքն վարկը կլինի բացարձակապես անվճար, իսկ ամառվա ամիսների վճարումները կհետաձգվեն մինչև սեպտեմբերի 30-ը:
Ի դեպ, Բանկը հոգում է վարկի տեղափոխման (գրավի ձևակերպման հետ կապված) բոլոր ծախսերը:

Ակցիան գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը:

Ակցիայի վերաբերյալ Ինեկոբանկ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ պարոն Արամ Բալոյանը նշեց. “Հաճախորդների պահանջարկի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պայմանավորված շուկայում իրավիճակի փոփոխությամբ` մասնավորապես փոքր և միջին բիզնեսի հաճախորդներն ունեցել են վաճառքի ծավալի անկում, ինչի արդյունքում վարկային բեռը ծանրացել է, ուստի առաջացել է ամսական վճարումների չափի նվազեցման անհրաժեշտություն: Հետևաբար, մենք ստեղծեցինք հին վարկերը նոր պայմաններով վերաֆինանսավորելու հնարավորություն: Հաշվի առնելով հուլիս և օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության սեզոնային անկումը՝ մի քայլ էլ առաջ գնացինք` հաճախորդներին ազատելով մեկ ամսվա տոկոսավճարից և տալով հնարավորություն մարումներն իրականացնել մինչև սեպտեմբերի 30-ը, երբ շրջանառության ծավալները կաճեն: Հաճախորդների վարկային բեռի թեթևացումը և համապատասխանեցումը բիզնեսի մասշտաբին բխում է և՛ հաճախորդի, և՛ բանկի շահերից”:

Share