Բաժին. Ֆինանսական

Լոնդոնի Մետաղների Բորսան կպահպանի պատմական Ռինգը

Մետաղների առ ու վաճառքի աշխարհի խոշորագույն կենտրոն հանդիսացող Լոնդոնի Մետաղների Բորսայի ղեկավարությունը որոշում է կայացրել պահպանել բորսայի առևտրային հարթակի կենտրոնում տեղակայված Ռինգը, որն իրենց դեմ առ դեմ գործարքների իրականացման բաց հարթակ է ներկայացնում:

Բորսայի ղեկավար Գարի Ջոնսը հայտարարել է Ռինգն այն հարթակն է, որտեղ գոյանում  են բաց գները: Հիշեցնենք, որ Ռինգն արդեն գործում է 137 տարի: Բորսայի տնօրենը նաև հայտնել է, որ 2014թ.-ին Ռինգի վերազինման համար կծախսվի 1 մլն ֆունտ, ինչն էլ կօգնի ապահովել Ռինգի և էլեկտրոնային առևտրի LMEselect հարթակների համաձայնեցված գործունեության ապահովմանը:

Նշենք, նաև, որ LME Ռինգը եվրոպական բորսաներում մնացած միակ բաց հարթակն է:

Share