Բաժին. Ֆինանսական

Դիլիջանում կայացել է ԿԲ խորհրդի արտահերթ նիստը

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում հունիսի 24-ին կայացած արտագնա խորհրդի նստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատվել է «ՀՀ տարածքում գործող բանկերում հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների համար հաշիվների բացման, ինչպես նաև փակման դեպքերում հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրման վերաբերյալ կարգը» (ուժը կորցրած է ճանաչվել «Հայաստանի Հանրապետության  տարածքում գործող բանկերում  բանկային հաշիվներ բացելիս ստորագրությունների նմուշների քարտերը հարկային մարմիններին հաշվառման ներկայացնելու կարգը»): Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում և «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում:

Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «ԱՌԴԱԼԻՆ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե219 լիցենզիան:

Share