Բաժին. Ֆինանսական

Որտեղից է առաջացել դոլարի նշանը` $

Դոլարի նշանը ($) բոլորին է հայտնի, սակայն շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում այն, որտեղից է հայտնվել կամ ինչպես առաջացել:

Դեռևս 1770-ական թվականներին, երբ անգլոամերկացիները գործարքներ էին կնքում իսպանոամերիկացիների հետ, հիմնական արտարժույթը, որն օգտագործվում էր, իսպանական պեսոն էր, որը նշվում էր լատինական P տառով:

Հետաքրքիր է, որ հենց այս p տառից էլ առաջացել է $ նշանը:  Այսպես, երբ խոսքը գնում էր հոգնակի թվերի մասին, անգլոամերիկացիները սկսեցին pesos հոգնակի տերմինի փոխարեն գրել Ps: S տառը փոքրացված և հայտնվեց տողի վերևի մասում: Տարիների ընթացքում, գործարարների արագ գրի հետևանքով, P և տողավերևի S տառերը միաձուլվում են, և նոր գրվածքի վերևի մասը սկսում է հիշեցնել երկու գծիկով կիսված S տառը: Քանի որ ամերիկացիները միշտ էլ պրակտիկ են եղել, հատկապես, երբ խոսքը գնում է գործարարների մասին, ապա շատ շուտով Ps գրվածքը կրաճտվել է այնքան, որ մնացել է միայն S տառը և S-ը կիսող P տառի երկար ուղղահայաց մասնիկը` $:

Այն պահին, երբ ամերիկացիներն արդեն շրջանառության մեջ էին մտցնում դոլարը, ԱՄՆ-ում գրեթե ամենուրեք օգտագործվում էր պեսոն: Դոլարը մտցնելու պահին սահմանված փոխարժեքը մեկին-մեկ էր, ինչի արդյունքում էլ շատերի համար դոլարը նոր պեսո էր, ու պեսոյի նշանը սահուն կերպով անցավ դոլարին: Այնպես որ, այսօր երբ գրում ենք 1000$, ստացվում է, որ գրում ենք 1000 պեսո:

Share