Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. «Վարկ+»` վարկավորման հնարավորություն այլ բանկերում վարկեր ունեցող բիզնեսների համար

Իրավաբանական անձիք, ովքեր ունեն ստացված վարկեր այլ բանկից կամ վարկային կազմակերպությունից և կարիք ունեն նոր միջոցների ներգրավման առանց հավելյալ ժամանակ վատնելու, կարող են օգտվել  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նոր «Վարկ+» վարկավորումից:

«Վարկ+» վարկավորումն ունի հետևյալ առավելությունները.

•  ֆինանսատնտեսական վերլուծություն չի՛ կատարվում,
•  որոշումը կայացվում է 1 ժամում,
•  ամսական միևնույն գումարի մուծման պայմանով տրամադրվում է լրացուցիչ վարկային միջոցներ,
•  վարկի տրմադրման համար անհրաժեշտ փաստաթղթավորումը հասցված է նվազագույնի,
•  վարկի արժույթը փոխելու հնարավորություն,
•  գույքի գնահատման և ապահովագրության ծախսերի բացակայություն:
 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Վարկ+» վարկը տրամադրվում է 12-72 ամիս տևողությամբ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, գումարի առավելագույն չափը գրավային ապահովվածությամբ կազմում է.

•  14,000,000 ՀՀ դրամ,
•  35,000 ԱՄՆ դոլար կամ
•  28,000 եվրո,

Գրավային ապահովվածության բացակայության դեպքում.

•  3,000,000 ՀՀ դրամ,
•  7,500 ԱՄՆ դոլար
•  6,000 եվրո:

Վարկը տրամադրվում է սկսած 8% տարեկան տոկոսադրույքով:

Վարկավորման պայմանների մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ պաշտոնական կայք էջում:

Share