Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերի ութերորդ թողարկումը ցուցակվեց բորսայում

2014թ.-ի հունիսի 26-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվում են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40,000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% տարեկան տոկոսադրույքով և 48 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն ARBKB8 բորսայական հապավմամբ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի առավել ակտիվ թողարկողներից մեկն է: Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվում են ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿ-ի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաև ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB7) և ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB5, ARBKB6): Ընկերության պարտատոմսերի ևս 4 թողարկումներ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2007, 2008, 2009 և 2011 թվականներին, որոնք հետագայում բարեհաջող մարվել են:

Հիշեցնենք, որ 2012 և 2013թթ.-ի արդյունքներով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը երկու անգամ հաղթող է ճանաչվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից կազմակերպվող «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխության միաժամանակ երեք անվանակարգերում՝  «Բորսայի լավագույն անդամ՝ պետական պարտատոմսերի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում»  և «Բորսայի լավագույն անդամ 2012», «Բորսայի լավագույն անդամ 2013»  գեր-անվանակարգերում:

Share