Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյանը կմասնակցի Միջազգային Հաշվարկների Բանկի տարեկան ժողովին

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 27-29-ը մասնակցելու է Բազելում (Շվեյցարիա) գումարվող Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 84-րդ ժողովին:

Ժողովին քննարկվելու են ֆինանսական կազմակերպությունների կարգավորման ընթացիկ խնդիրները:

Share