Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. «Կապիտալի պլանավորում և ստրես-թեստավորում» թեմայով տարածաշրջանային սեմինար Երևանում

Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում հունիսի 23-27-ը կայացել է ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպված «Կապիտալի պլանավորում և ստրես-թեստավորում» թեմայով տարածաշրջանային սեմինարը, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելոռուսի, Լիբանանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Բոսնիա-Հերցոգովինայի և Հայաստանի կենտրոնական բանկերի ռիսկերի կառավարման ոլորտի ավելի քան 30 մասնագետներ:

Սեմինարին բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը և ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության և կարգավորման դեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանը:

Սեմինարի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցներ Մարտին Լորդը և Քրիստինա Չելին ներկայացրել են ֆինանսական կարգավորման գլոբալ հեռանկարների, կապիտալ պլանավորման կոնցեպտների, ստրես-թեստավորման վերաբերյալ հարցեր:

Share