Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 30/06/14

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.30 դրամով և կազմել 407.28 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.30 դրամով և կազմել 556.06 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.13 դրամով և կազմել 11.99 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.71 դրամով և կազմել 693.03 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 62.64 դրամով և կազմել 17251.81 դրամ: Արծաթի գինն աճել է 2.55 դրամով և կազմել 275.51 դրամ: Պլատինի գինն աճել է 156.09 դրամով և կազմել 19366.55 դրամ:

Share