Բաժին. Ֆինանսական

Վիվասել-ՄՏՍ. ավելի շատ խոսելաժամանակ և ինտերնետ՝ «Խոսում է քաղաքը» I տարբերակի բաժանորդների համար

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի I տարբերակի բաժանորդները ստանում են 3000 ներցանցային րոպե՝ նախկին 1500-ին փոխարեն և 1500 ՄԲ ինտերնետ՝ նախկին 300-ի փոխարեն, միևնույն ամսավճարի դիմաց:

Հիշեցնենք, որ այս հետվճարային սակագնային պլանն անհատներին ու փոքր ձեռնարկություններին առաջարկում է հաղորդակցման ծախսերը վերահսկելու մատչելի տարբերակ: Ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է ներառված ծառայությունների  մի ամբողջ փաթեթ, որը կարելի ընտրել` ելնելով հաղորդակցման պահանջներից:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage

Share