Բաժին. Ֆինանսական

Կայացել է Կենտրոնական Բանկի խորհրդի հերթական նիստը

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը հուլիսի 2-ի նիստում որոշել է հաշվառել է «Թել-Սել» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Կայզեր» մասնաճյուղը: «Ռեջենս Կապիտալ» ՍՊԸ-ին խորհրդի որոշմամբ տրամադրվել է արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա:

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրվել է «Յունիսթրիմ (UNISTREAM) դրամական փոխանցումների» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստացել է «Սիգ Մանի Տրանսֆեր» (SIGUE MONEY TRANSFER) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

Share