Բաժին. Ֆինանսական

Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են 110%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար – մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 20 038.0 հազար լիտր հանքային ջուր: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 110%-ով:

Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրության ծավալներն աճել են 73.1%-ով և կազմել 10 356.3 հազար լիտր: Բնական հյութերի արտադրության ծավալներն աճել են 17.7%-ով և կազմել 6 617.2 հազար լիտր, իսկ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն աճել են 47.5%-ով և կազմել 22 917.5 հազար լիտր:

Share