Բաժին. Ֆինանսական

Վերջին կես տարում Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 80 մլրդ $

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ վերջին կես տարում Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է մոտ 80 մլրդ դոլար:

Նախարարը նաև նշել է, որ նշված թիվն ամենևին էլ չի նշանակում, որ գումարները դուրս են բերվել Ռուսաստանից, այստեղ հաշվարկված են նաև դրամական միջոցների այն ծավալը, որը մնալով Ռուսատանում, ռուբլուց անցում են կատարել այլ արտարժույթի:

Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Սերգեյ Բելյակովը նշել էր, որ տարվա արդյունքում ՌԴ-ից կապիտալի արտահոսքի ծավալը կկազմի 100 մլրդ դոլար:

Share