Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ) 18-րդ ընդհանուր համագումարին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ Վ.Միրումյանի գլխավորությամբ 2014թ.-ի հուլիսի 2-ից 5-ը մասնակցել է Բելգրադում կայացած Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (ՀՄՆԿ) 18-րդ ընդհանուր համագումարին: Համագումարին մասնակցում էին շուրջ 150 ներկայացուցիչներ` ՀՄՆԿ անդամ երկրներից, Եվրոպական միության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, հարկային մասնագետներ և հետազոտողներ:

ՀՄՆԿ-ն շահույթ չհետապնդող միջկառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել Եվրոպական տարածաշրջանի հարկային մարմինների միջև համագործակցությանը՝ լավագույն փորձի փոխանակման միջոցով, դառնալ հարկային վարչարարական խնդիրների վերաբերյալ մասնագիտական և փորձագիտական գիտելիքների աղբյուր:

Նստաշրջանում առանձին շնորհանդեսով «Տվյալների շտեմարանը և տեղեկատվության օգտագործումը ՀՀ ֆինանսների նախարարության հարկային մարմիններում» խորագրով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչության պետ Մ.Փաշայանը:

Share