Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 09/07/14

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.13 դրամով և կազմել 407.42 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.64 դրամով և կազմել 554.62 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 11.94 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 696.97 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 125.50 դրամով և կազմել 17329.79 դրամ: Արծաթի գինն աճել է 1.61 դրամով և կազմել 276.12 դրամ: Պլատինի գինը նվազել է 32.48 դրամով և կազմել 19635.18 դրամ:

Share