Բաժին. Ֆինանսական

Երկրորդ եռամսյակում Intel-ի զուտ շահույթն աճել է 40%-ով

Intel կորպորացիայի կողմից հրապարակված հաշվետվության համաձայն 2014թ.-ի երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 40%-ով և կազմել 2.8 մլրդ դոլար:

Միևնույն ժամանակ ընկերության եկամուտը կազմել է 13.8 մլրդ դոլար, ինչն անցյալ տարվա ցուցանիշը գերազանցում է 8%-ով: Գործառնական շահույթը կազմել է 3.8 մլրդ դոլար, անցյալ տարի սույն ցուցանիշը կազմում էր 2.7 մլրդ:

Կորպորացիայի եկամտի հիմնական աղբյուր է մնում անհատական համակարգիչների չիպերի ենթաբաժինը, որի եկամտի ծավալը կազմել է 8.7 մլրդ դոլար:

Հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 4%-ով և կազմել 31.7$: Այս պահի դրությամբ ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում է 157.8 մլրդ դոլար:

Share